Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Անտեսվում է ժամանակակից գրականությունը

Անտեսվում է ժամանակակից գրականությունը
18.02.2014 | 12:14

Հանրային հեռուսատեսությամբ հեռարձակվելու է 20-րոպեանոց հաղորդաշար, որի ընթացքում ներկայացվելու են հայ ժամանակակից գրողների գործերը` արձակ և չափածո: Այս մասին տեղեկացնում է ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` այդ կերպ կպրոպագանդվի ժամանակակից գրականությունը, նաև ի հայտ կգան նոր դերասաններ, ասմունքողներ:

«Ասմունքի հանրապետական փառատոների մասնակիցներին մենք նվիրում ենք գրքեր, որ նրանք ընտրություն կատարեն նաև այդ գրքերից,- ասում է Է. Միլիտոնյանը:- Վերջերս ասմունքի մասին շատ է խոսվում, ես էլ իմ կարծիքն ասեմ. ասմունքի ասպարեզը մի քիչ հնաոճ է, հիմնականում նմանակում են մեր անցյալի վարպետներին: Նմանակում են նաև դպրոցականները, փառատոներում կլսես երեխաների, որոնք հայտնի դերասանների պես են արտասանում նույն գործերը: Պետք է երեխաների միջից դուրս բերվի նմանակելու այդ տխուր փորձերը»: ՀԳՄ նախագահը նկատեց նաև, որ մերօրյա գրականությունը դերասաններն անտեսում են ոչ այնքան նրա համար, որ այդ գրականությունը բարձր չէ, այլ որովհետև ժամանակակից գրականությունն այդ ոճով կարդալն անհնար է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ